Բեռլինում նկարիչները ստեղծել են աշխարհի ամենամեծ «որմնանկարը» (լուսանկարներ)
Բեռլինի այս պայծառ «որմնանկարը», ամենայն հավանականությամբ, աշխարհում ամենամեծն է իր տեսակի մեջ. այն ընդգրկում է 20.000 քառակուսի մետր տարածք, գրում է Daily Mail-ը:
Այն ստեղծել է ֆրանսիական CitéCréation ընկերությունը: Գերմանիայի մայրաքաղաքում ստեղծված այս նկարը պատկերում է թռչունների, արջերի և անգամ երևակայական բնակիչների:
Այս տպավորիչ աշխատանքի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել մոտակայքում գտնվող կենդանաբանական այգին:
Այսպիսի արվեստի սիրահարներն ընկերության այլ աշխատանքներ կարող են տեսնել Փարիզում, Լիսաբոնում, Յոկոհամայում, Քվեբեկում և այլ քաղաքներում: Ընկերությունը ստեղծել է մոտ 600 «մոնումենտալ որմնանկար» աշխարհի տարբեր քաղաքներում:
















