ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպել է Պաղեստինի նախագահին. արդյունքները գաղտնի են
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին իր եվրոպական շրջագայության ընթացքում իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը նվիրված բանակցություններ է վարել մի շարք արաբ դիվանագետների հետ: Լոնդոնում նա հանդիպել է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Քերին նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը և արաբական աշխարհը սատարեն խաղաղ կարգավորմանը:
Մոտ 3-ամյա դադարից հետո իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսումը համարվում է Քերիի գլխավոր ձեռքբերումներից մեկը: Չնայած առաջընթացի մասին դեռ խոսք լինել չի կարող:
Ամերիկյան կողմը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել ոչ միայն բանակցությունների ընթացքի, այլև անգամ այն մասին, թե բանակցությունների մեկնարկից ի վեր քանի անգամ են հանդիպել կողմերը:










