Սիրիայի ԱԳՆ-ն հայտնել է «Ժնև 2»-ի հնարավոր խափանման մասին
ԱՄՆ-ի հարվածը Սիրիային կարող է խափանել «Ժնև 2» միջազգային համաժողով կազմակերպելու ջանքերը, թեև Դամասկոսը պատրաստ է մասնակցել առանց նախապայմանների, գրում է Интерфакс-ը։
«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը մասնակցել «Ժնև 2» համաժողովին՝ առանց նախապայմանների։ Եվ նույնիսկ մինչ այս պահը պատրաստ ենք։ Սակայն ես չգիտեմ, թե ինչ կկատարվի ամերիկյան ագրեսիայից հետո։ Հնարավոր է՝ հրթիռ արձակվի և խափանի այդ համաժողովը»,- ասել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գտնվում է Մոսկվայում։










