Օբաման, ըստ էության, աջակցում է սեպտեմբերի 11-ի ահաբեկիչներին. Դամասկոս

14:34 • 09.09.13

Սիրիայի ապստամբներին աջակցող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ըստ էության, աջակցություն է ցուցաբերում ահաբեկիչներին, որոնք 2001թ.-ի սեպտեմբերին ահաբեկչություն իրականացրին Նյու Յորքի կենտրոնում։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։

 

«Ո՞րն է ԱՄՆ-ի շահը, որ ցանկանում է ագրեսիա իրականացնել ահաբեկչական խմբավորումների կողմից։ Ագրեսիա սանձազերծել տարածաշրջանում, որը գտնվում է վառոդի տակառի վրա՞: Մենք հարց ենք ուղղում՝ ինչպե՞ս է Օբաման, ըստ էության, աջակցում նրանց, որոնք ժամանակին պայթեցրել են Նյու Յորքի առևտրային կենտրոնը»,-ասել է Սիրիայի ԱԳ նախարարը։

 

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ շատ ուժեր կիսում են ՌԴ տեսակետը՝ Սիրիայի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անընդունելիության մասին։