ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Բաքվում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բաքու։ Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հաղորդել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից։
Ուորլիքն այսօր Բաքվում հանդիպումներ է ունենալու պաշտոնատար անձանց հետ։
Սա համանախագահի պաշտոնում նրա նշանակումից հետո առաջին այցն է տարածաշրջան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա լինելու է նաև Հայաստանում և Ղարաբաղում։










