Բրեդ Փիթը պատմել է «Z աշխարհների պատերազմ» ֆիլմի շարունակության մասին

16:40 • 09.09.13

Տորոնտոյում TIFF միջազգային կինոփառատոնում դերասան և պրոդյուսեր Բրեդ Փիթը պատմել է այս տարի թողարկված «Z աշխարհների պատերազմ» ֆիլմի շարունակության պլանների մասին։ Ֆիլմը վարձույթում էր հայտնվել այս տարվա հունիսին և հավաքել 536 մլն դոլար, գրում է filmpro.ru-ն։

 

TIFF փառատոնում դերասանը ներկայացրել է Սթիվ ՄքՔուինի «Գերության 12 տարիները» ֆիլմը, որտեղ նա խաղացել է փականագործի ոչ մեծ դեր և դարձել ֆիլմի պրոդյուսերը։

 

Variety պարբերականի հետ զրույցում Բրեդ Փիթին հարցրել են «Z աշխարհների պատերազմ» ֆիլմի շարունակության մասին, որը դարձել է դերասանի ամենահաջողակ ֆիլմը։

«Նման տարբերակն արդեն քննարկվում է։ Մենք շատ գաղափարներ և այնքան շատ տեղեկություններ ունենք։ Բավականաչափ նյութեր ունենք, պատրաստվում ենք անել հնարավորը»,- ասել է Փիթը։