Քուրդ զինյալները դադարեցրել են Թուրքիայից հեռանալու գործընթացը
Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները դադարեցրել են Թուրքիայի տարածքից դուրս գալու գործընթացը, տեղեկացնում է «Հուրրիյեթը»։
PKK առաջնորդներից Ջեմիլ Բայըքն ասել է, որ Թուրքիայի կառավարությունը որևէ ժողովրդավարական բարեփոխում չի իրականացնում երկրի քրդական բնակչության համար։ Նա երկիրը չլքելու իրենց որոշումը պայմանավորել է այդ հանգամանքով։
«Եթե Անկարան չսկսի կոնկրետ բարեփոխումներ իրականացնել երկրի քրդական բնակչության համար, այն զինյալները, որոնք լքել են Թուրքիայի տարածքը, կվերադառնան։ Այս պահին զինյալների դուրսբերումը Թուրքիայից դադարեցվում է»,-ասել է նա։
Քրդերի ազատազրկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը դեռևս մարտին կոչ էր արել զինյալներին թողնել զենքերն ու լքել Թուրքիան, քանի որ այսուհետ թուրք-քրդական հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։










