«Տոյոտա Կորոլայով» անհայտ անձինք հետապնդել են Նախախորհրդարանի անդամ Իրինա Ղափլանյանին
Նախախորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Նախախորհրդարանի անդամ Իրինա Ղափլանյանին ինչ–որ ավտոմեքենայով հետապնդել են։
Հայտարարությունում, ասվում է.
«Այսօր առավոտյան Նախախորհրդարանի անդամ Իրինա Ղափլանյանի` «Բլուր» կոչվող թաղամասում գտնվող տան մոտ անհայտ անձինք «հերթապահել են «Տոյոտա Կորոլա» մակնիշի սև գույնի 006 ՈՈ 01 պետհամարնիշի ավտոմեքենայով: Ժամը 08:35 րոպեին, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը երեխայի հետ իր ավտոմեքենայով դուրս է եկել բակից, նշված ավտոմեքենան սկսել է հետապնդել նրան: Հետապնդումը չի դադարեցվել անգամ այն ժամանակ, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը ակնհայտ նշաններ է ցույց տվել, որ ինքը նկատել է իրեն հետևող մեքենան: Հետապնդումը տևել է շուրջ 15 րոպե և դադարեցվել է, երբ Ի. Ղափլանյանի ամուսնու ավտոմեքենան հասել է Բաղրամյան պողոտա»:










