Պուտինն առաջիկայում կհանդիպի Իրանի նախագահին

16:16 • 09.09.13

Մոտ ժամանակում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա իրանցի գործընկերոջ՝ Հասան Ռոհանիի հետ։ Ինչպես հաղորդում է Взгляд-ը, այս մասին հաղորդել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

 

Պուտինի և Ռոհանիի հանդիպման մասին տեղեկությունը հաստատվել էր դեռևս օգոստոսին։

 

Նշվել էր, որ Ռոհանին մասնակցելու է Բիշկեկում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և այդ շրջանակներում էլ հանդիպում կունենա Պուտինի հետ։

 

Ռոհանիի երդմնակալության արարողությանը ՌԴ-ն ներկայացրել էր Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։
 

Դեռևս այդ ժամանակ հաղորդվում էր, որ Պուտինը կարող է Իրան այցելել օգոստոսին, սակայն Կրեմլը հայտարարել էր, որ նման պլան օրակարգում չկա։