Հիլարի Քլինթոնն առաջին անգամ կմեկնաբանի Սիրիայի հարցը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր հանդես կգա սիրիական հարցի վերաբերյալ իր առաջին հրապարակային մեկնաբանությամբ, գրում է rosbalt.ru-ն։
Ինչպես հաղորդում է Politiko պարբերականը՝ Քլինթոնի մամուլի քարտուղարին հղումով, նա նախատեսում է հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որից հետո կանի համապատասախան մեկնաբանություն։
Նախկինում հաղորդվում էր, որ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները երկուշաբթի փակ ռեժիմով ելույթ կունենան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի առաջ՝ Սիրիա ներխուժման վերաբերյալ բացատրություններ տալու համար։










