Մայր Աթոռում կբացվի «Ռուբեն Սևակ» թանգարան

12:21 • 09.09.13

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սեպտեմբերի 10-ին` ժամը 11-ին, կկատարվի Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացումը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ թանգարանի բարերար ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:


18-րդ դարում կառուցված Ղազարապատ կոչված շենքում տեղակայված թանգարանը հիմնանորոգվել է տիար Հովհաննես Չիլինգիրյանի ազնիվ բարերարությամբ:


Թանգարանում ցուցադրվելու են տիար Չիլինգիրյանի կողմից Մայր Աթոռին նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաև` նահատակ նշանավոր մտավորական Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ, հայ արվեստի արժեքավոր գործեր, արևմտահայ նկարիչների հավաքածուներ: