Ռուսաստանում քրեական գործ են հարուցել Bloodhound Gang-ի երաժիշտների դեմ
Ռուսաստանում քրեական գործ են հարուցել ամերիկյան Bloodhound Gang-ի երաժիշտների դեմ՝ երկրի դրոշը պղծելու համար: Այժմ որոշվում է հետախուզում հայտարարելու հարցը, գրում է ria.ru-ն:
Քրեական գործը հարուցվել է ամերիկյան Bloodhound Gang խմբի երաժիշտ Ֆրենքս Ջեյմս Մոյերի, Հենիգեն Ջերեդ Վիկտորի և մյուս չբացահայտված անձանց դեմ՝ «կազմակերպված խմբի կողմից իրականացված ատելություն կամ թշնամանք հրահրելը, մարդու արժանապատվության ստորացումը» հոդվածով:
Խմբի երաժիշտներից մեկի քայլը Ռուսաստանում մեծ արձագանք էր ստացել. ամռանն Օդեսայում կայացած համերգի ժամանակ նա «պղծել» էր ռուսական դրոշը:
Իշխանությունների հրամանով երաժիշտները ստիպված են եղել լքել երկիրը: Օդեսայի ելույթից մի քանի օր առաջ խմբի բասիստը ծաղրել էր նաև Ուկրաինայի դրոշը:










