Սիրիան ողջունում է Ռուսաստանի նախաձեռնությունը քիմիական զենքի վերաբերյալ

22:03 • 09.09.13

Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Դամասկոսը ողջունում է քիմիական զենքերը միջազգային վերահսկողությանը հանձնելու ռուսական նախաձեռնությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


«Նախարար Լավրովը առաջ է քաշել նախաձեռնություն կապված քիմիական զենքի հետ: Այդ կապակցությամբ հայտարարում եմ, որ Սիրիական Արաբական Հանրապետությունը ողջունում է ռուսական նախաձեռնությունը»,-ասել է Մուալլեմը:


Ռուսական նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: