Մոսկովյան ռեստորանի թուրք սեփականատիրոջը սպանված են գտել

11:22 • 09.09.13

Մոսկվայի ռեստորաններից մեկի սեփականատիրոջը մահացած են գտել, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի բաժնին հղումով։
 

«Մահացածի մարմինը՝ դանակի հարվածի հետքերով, հայտնաբերվել է Ռաբոչայա փողոցի շինություններից մեկում»,-ասված է հաղորդագրության մեջ։
 

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը։
 

Իրավապահ մարմինների խոսքերով՝ սպանվածը Թուրքիայի քաղաքացի է, որը «Բահչիսարայ» ռեստորանի սեփականատերն է։