Հայտնաբերվել է Վան Գոգի երկար ժամանակ կորած համարվող նկարը
Վան Գոգի թանգարանը հայտնել է, որ նկարչի վրձնին պատկանող, սակայն երկար ժամանակ կորած համարվող նկար է գտել, հաղորդում է Associated Press-ը:
«Մայրամուտը Մոնմաժուրում» նկարը պատկերում է ծառեր, թփեր և երկինք՝ Վան Գոգի հայտնի վրձնահարվածներով: Նա նկարագրել էր այդ նկարն իր եղբորը՝ Թեոյին ուղղված նամակում՝ ասելով, որ այն նկարել է 1888 թվականի հուլիսի 4-ին:
Թանգարանի մասնագետները հաստատել են նկարի իսկությունը տառերի, ոճի և օգտագործված նյութերի միջոցով և վերականգնել են նրա պատմությունը:
Թանգարանը չի բացահայտել կտավի տիրոջ անունը:










