Վենետիկի կինոփառատոնի փակումը՝ լուսանկարներով
Լիդո կղզին հրաժեշտ տվեց Վենետիկի 70-րդ կինոփառատոնին. աստղերը քայլեցին 2013թ. կինոփառատոնի փակման կարմիր գորգի վրայով, իսկ ժյուրին՝ Բեռնարդո Բերտոլուչիի գլխավորությամբ, հայտարարեց հաղթողներին, գրում է Tatler-ը։
Քսենյա Ռապոպորտ
Գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», հանձնվեց ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզիին՝ «Սրբազան հռոմեական օղակաձև փողոցը» վավերագրական ֆիլմի համար։
Կարևորությամբ 2-րդ մրցանակը՝ «Արծաթե առյուծը», լավագույն ռեժիսուրայի համար ստացել է հույն Ալեքսանդրոս Ավրանոսը («Ձերդ դաժանություն» ֆիլմ)։
Ալեքսանդրոս Ավրանոս
Լավագույն դերասան է ճանաչվել Տեմիս Պանուն («Ձերդ դաժանություն»), իսկ լավագույն դերասանուհի՝ Ելենա Կոտան («Փողոց Պալերմոյում»)։
Իրանցի դերասանուհի Գոլշիֆթե Ֆրահանի

















