Ալբանիայի վարչապետը հրաժարական է տվել
Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան երկրի նախագահ Բույար Նիշանիին հրաժարականի դիմում է ներկայացրել, տեղեկացնում է Euromag-ը:
Սալի Բերիշան չի հրապարակել իր հրաժարականի պատճառները: Նա կշարունակի կատարել իր պարտականությունները մինչ կառավարության նոր կազմի ձևավորումը: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Կառավարությունը կձևավորի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Էդի Ռաման, ով հաղթանակ էր տարել շաբաթներ առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում: Վերջինս, հավանաբար, կդառնա վարչապետ:










