Քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել ավագանու նիստին մասնակցել ցանկացող ակտիվիստներին

11:49 • 10.09.13

Րոպեներ առաջ քաղաքապետարանի դիմացից բերման ենթարկեցին ակտիվիստներ Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին, Կարեն Հարությունյանին, Սոնյա Մսրյանին և էլի մի քանիսին: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն։
 

Պատճառն այն է, որ ակտիվիստները փորձում էին մուտք գործել քաղաքապետարանի շենք` մասնակցելու ավագանու նիստին: «Մեզ արգելեցին բարձրանալ աստիճաններով, չբացատրեցին, թե ինչու է դա արգելվում, մինչ մեր բարձրանալը, ուրիշները բարձրանում էին, և ոստիկանները դա չէին խոչընդոտում»,- ասաց Սուրեն Սահակյանը:


Հիշեցնենք`քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստները, ովքեր քաղաքապետարանից պահանջում են տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը, կարծում էին, որ այսօր իրենց պահանջը կկատարվի: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ այսօր, ժամը 11:00-ին Երևանի հրավիրված ավագանու նիստին մտադիր էին մասնակցել նաև իրենք`որպես քաղաքացիներ:


Այժմ ակտիվիստներին տանում են ոստիկանության Կենտրոն բաժանմունք:


Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։