Բեռլինի օդանավակայանում թունավոր նյութերի արտահոսք է տեղի ունեցել

16:22 • 10.09.13

Բեռլինի «Թեգել» օդանավակայանում թունավոր նյութերի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 6 մարդ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Նրա խոսքով՝ արտահոսքի մասին տեղեկություն է ստացվել տեղական ժամանակով ժամը 08։40-ին։

«Ինքնաթիռի բեռնաթափման ընթացքում թունավոր նյութերի արտահոսք է տեղի ունեցել։ Թե դա ինչ նյութ է, դեռևս հայտնի չէ։ Տուժել է 6 մարդ, վնասվել են նրանց վերին շնչուղիները։ Նրանցից 5-ը հոսպիտալացվել են»,-ասել է գործակալության զրուցակիցը։

 

Նա հավելել է, որ այժմ իրավիճակի մանրամասները ճշտվում են դաշնային ոստիկանության ծառայությունների կողմից։

Դեռևս չի հաղորդում, թե արդյոք միջադեպն ազդել է Բեռլինի խոշորագույն օդանավակայանի աշխատանքի վրա։