Այովա նահանգի իշխանությունները թույլ են տվել կույրերին զենք կրել

11:04 • 10.09.13

ԱՄՆ-ի հյուսիսում գտնվող Այովա նահանգի իշխանությունները պաշտոնապես թույլ են տվել կույր քաղաքացիներին հրազեն ձեռք բերելու համար թույլտվություն ստանալ և այն կրել հասարակական վայրերում, գրում է «Независимая газета»-ն՝ հղում անելով Huffington Post-ին:


Այդ որոշման համար հիմք է ծառայել այն փաստը, որ նահանգի օրենքներով Այովա նահանգի բնակիչների իրավունքների սահմանափակման ցանկացած փորձ՝ առողջության հետ կապված խնդիրների պատրվակով, պետք է համարել անօրինական:

 

Միևնույն ժամանակ 3 մլն բնակչություն ունեցող Այովայում շատերն իրենց բողոքն են արտահայտել իշխանությունների այս որոշման դեմ: