40 զոհ Իրանում՝ ՃՏՊ-ի հետևանքով

10:48 • 10.09.13

Իրանում՝ Թեհրան-Կում մայրուղում, տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի հետևանքով 40 մարդ է զոհվել, հայտնում է Газета-ն՝ ISNA գործակալությանը հղումով։

 

Իրանի Կարմիր մահիկի միության ղեկավար Մահմուդ Մոզաֆարն ասել է, որ վթարը տեղի է ունեցել տարբեր ուղղություններով ընթացող 2 ավտոբուսի բախման հետևանքով։ Բացի 40 զոհից գրանցվել է 36 վիրավոր, ովքեր հոսպիտալացվել են։

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ ամեն տարի Իրանում միջինը 20 հազար մարդ է զոհվում ավտովթարների հետևանքով։ Դա պայմանավորված է անփորձ վարորդներով, հնամաշ մեքենաներով ու անսարք ճանապարհներով։