Եգիպտոսում կարգելեն լիցենզիա չունեցող իմամներին քարոզել

18:09 • 10.09.13

Եգիպտոսում մեկնարկել է իմամների դեմ արշավը, ովքեր չունեն քարոզչական գործունեության համար հատուկ թույլտվություն, հաղորդում է Reuters-ը: Եգիպտոսի իշխանությունները կարգելեն 55.000 չլիցենզավորված քարոզիչների մզկիթներում քարոզ կարդալ:

 

Կառավարությունը ձեռնարկել է այս միջոցները՝ փորձելով նվազեցնել «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ կապ ունեցող հոգևորականության ազդեցությունը:

 

«Այսուհետ ուրբաթօրյա աղոթքները կարող են իրականացնել միայն լիցենզիա ունեցող քարոզիչները»,- նշել է նախարարներից մեկը:

 

 Այդպիսով՝ իշխանությունները ցանկանում են եգիպտացիներին ետ պահել ծայրահեղական գաղափարներից: