Գվատեմալայում ավտոբուսն ընկել է կիրճը. զոհվել է 43 մարդ

00:53 • 10.09.13

Գվատեմալայի արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 43 մարդ զոհվել է, իսկ տասնյակները՝ վիրավորվել: Ըստ տեղական իշխանությունների, ծանրաբեռնված ավտոբուսը կորցրել է կառավարումը և ընկել է կիրճը: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:


ՃՏՊ-ի հետևանքով զոհվածների թվում կան մի քանի երեխաներ: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ՝ նրանցից ոմանք գտնվում են ծանր վիճակում:


Ըստ նախնական վարկածի, ավտովթարի պատճառ է դարձել ավտոբուսի գերծանրաբեռնվածությունը, ինչի հետևանքով խափանվել են արգելակները: Արդյունքում այն հայտնվել է 75 մետր խորությամբ անդունդի մեջ: