Զինդատախազը կպատասխանի Սուրիկ Խաչատրյանի որդու, թիկնապահի գործին վերաբերող բոլոր հարցերին

11:13 • 10.09.13

Զինդատախազի օգնական Հարություն Մանուչարյանը Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով հնչեցվող որևէ մեղադրանք անպատասխան չի մնա, բոլոր հարցերին էլ առաջիկայում կտրվեն պատասխաններ։


Հարցին, թե արդյո՞ք զիվորական դատախազությունը չի պատրաստվում Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելու հարցի շուրջ լրացուցիչ պարզաբանումներ տալ հանրությանը և պատասխանելու այս օրերին հնչող մեղադրանքներին, Հարություն Մանուչարյանը պատասխանեց.«Զինդատախազ Գևորգ Կոստանյանը առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրի և կպատասխանի հնարավոր բոլոր հարցերին. որևէ հարց անպատասխան չի մնա, որևէ, այսպես ասած, մեղադրանք չհերքված չի մնա, իսկ շրջանառության մեջ դրվող ապատեղեկատվությունը, որն իր առանձին դրսևորումներում ուղղակի ամոթալի զազրախոսության բնույթ է կրում, անպայման մատնացույց կարվի»: