Իրանում խոշոր ավտովթարից տուժածների թվում հայեր չկան. ՀՀ ԱԳՆ
Թեհրանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկությունների համաձայն՝ Իրանում ավտովթարի հետևանքով զոհվածների և տուժածների թվում հայեր չկան։
Նման հայտարարություն է տարածել ՀՀ արտգործնախարարությունը՝ Facebook սոցիալական ցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ Իրանում՝ Թեհրան-Կում մայրուղում, տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի հետևանքով 40 մարդ է զոհվել։
Երկու ավտոբուսների բախման հետևանքով կա 36 վիրավոր։










