Գրողների միության նախագահի պաշտոնի մասին խոսելը դեռ վաղ է. Մերուժան Տեր-Գուլանյան

12:06 • 10.09.13

Գրողների միության անդամ Մերուժան Տեր-Գուլանյանն անբարոյականություն է համարում այս փուլում Գրողների միության ապագա նախագահի ենթադրյալ թեկնածուների անունների հրապարակումը, որն արվել է լրատվամիջոցներով։


«Մարդու դագաղը դեռ դրված տարածել այդպիսի բաներ ես համարում եմ անբարոյականություն։ Առավել ևս այդ ամենի հետ կապել իմ անունն առնվազն անամոթություն է: Իմ անձը մի՛ քննարկեք, խնդրում եմ»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը։


Նա նաև նշեց, որ ինքը բնավ չի հավակնում Գրողների միության նախագահի թափուր պաշտոնին: «Օրը կգա, բարին հետը, կլինի գրողների միության համագումար, ինչ–որ մեկին կառաջարկեն, բայց այդ մարդը ես չեմ»,- հայտնեց Մերուժան Տեր-Գուլանյանը: