Մեքսիկացին փորձել է ԱՄՆ սահմանն անցնել պղպեղ տեղափոխող բեռնատարով

00:23 • 10.09.13

Ամերիկյան Նյու Մեքսիկայում ձերբակալել են մի մարդու, ով կասկածվում էր սահմանը ապօրինի կերպով հատելու համար: Ամերիկացի սահմանապահները նրան հայտնաբերել են չիլի պղպեղներով լի բեռնատարի մեջ պառկած վիճակում, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:


Տղամարդը իշխանություններին պատմել է, որ նա բեռնատարի մեջ է մտել, երբ այն դեռ կանգնած էր Մեքսիկայում՝ հույս ունենալով հասնել մինչև Չիկագո: Սահմանապահները 35-ամյա մեքսիկացուն հայտնաբերել են հարբած վիճակում:


Նրան հաջողվել է մեքսիկական սահմանից հեռանալ 100 մետրով: Սակայն Կոլումբոսի հսկիչ-անցագրային կետում նրան հայտնաբերել և ձերբակալել են:


Բեռնատարի վարորդին թույլատրել են հեռանալ, իսկ մեքսիկացին վերադարձվել է հայրենիք: