Ֆրանսիայում նախարարի որդին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
Ֆրանսիայի առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Մարիսոլ Տուրենի որդին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Նախարարի որդին՝ 21-ամյա Գաբրիել Մենթոնը, մեղավոր է ճանաչվել «դրամաշորթության» և 59-ամյա կնոջ «առևանգելու» համար: 2011-ին նա հանցակցի հետ ծանոթացել էր մի կնոջ հետ, ապա խաղալիք ատրճանակով սպառնալով՝ փախցրել նրան: Կապկպելուց հետո նրանք փող էին պահանջել կնոջից, ինչը կազմել էր 990 եվրո:
Նախարարի որդին խոստովանել էր և ասել, որ այդ քայլին է դիմել՝ պարտքերը մարելու համար: Իսկ նախարարը ներողություն էր խնդրել մամուլի միջոցով:
Այս պատմության մեջ տուժած կինը 4000 եվրոյի չափով բարոյական վնասի փոխհատուցում կստանա:










