Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Սերգեյ Սոբյանինը. պաշտոնական տվյալներ
Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների արդյունքները և հաստատել Սերգեյ Սոբյանինի քաղաքապետ ընտրվելու որոշումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը, հաղորդում է ria.ru-ն:
Ըստ վերջնական տվյալների՝ Սոբյանինը հավաքել է 51,37 տոկոս ձայն: Ընտրություններում նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ստացել է 27,24 տոկոս ձայն:










