ՀՀ-ն կհամագործակցի ԵՄ-ի հետ բոլոր այն կողմերով, որոնք չեն հակասի Մաքսային միության պայմաններին. Էդվարդ Նալբանդյան

12:56 • 10.09.13

Հայաստանը հստակ է արտահայտել իր դիրքորոշումը թե Ասոցացման համաձայնագրի և թե Մաքսային միությանն անդամակցելու մասին. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԺ պատգամավորների հետ դռնփակ հանդիպումից հետո՝ շեշտելով, թե Հայաստանը կհամագործակցի ԵՄ-ի հետ բոլոր այն կողմերով, որոնք չեն հակասի Մաքսային միության պայմաններին։


«Մենք հստակ ենք արտահայտվել դրա մասին, ես ասել եմ նաև իմ հանդիպման ժամանակ Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ, իսկ այն հանդիպումից հետո, որ մենք ունեցել ենք հանձնակատար Ֆյուլեի հետ, հրապարակել ենք Հայաստանի ցանկությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ձևաչափերով և եղանակներով, հնարավորինս սերտ և խորը հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ»,- շեշտեց ԱԳ նախարարը` հավելելով, որ Հայաստանը շարունակելու է առաջ տանել մեր հարաբերությունները այն բոլոր դրական կողմերով, որոնք արձանագրվել են վերջին շրջանում Հայաստանի և Եվրոպական միության միջև:


«Լիտվային արտգործնախարարն արտահայտվեց, որ մենք համատեղ կշարունակենք համագործակցությունը՝ հիմնվելով այն ձեռքբերումների վրա, որոնք եղել են երկու կողմից՝ Հայաստանի և Եվրամիության»,-ասաց նա:


Լուսանկարը՝   aravot.am-ի