Նիկոլ Քիդմանը կմարմնավորի Գերտրուդա Բելին
Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը Գերտրուդա Բելին նվիրված ֆիլմում՝ Վերներ Հերցոգի «Անապատի թագուհին» նոր նախագծում, կկատարի գլխավոր դերը։
Ի սկզբանե դերը նախատեսված էր Նաոմի Ուոթսի համար, սակայն դերասանուհին դուրս է մնացել դերասանական կազմից, գրում է Обозреватель-ը։
Գերտրուդա Բելը բրիտանացի գրող է, հնագետ, ճանապարհորդող և հետախույզ, որն աշխատել է Մերձավոր Արևելքում 20-րդ դարի սկզբին։
Ջեյմս Ֆրանկոն ֆիլմում կխաղա բրիտանացի դիվանագետ Հենրի Կեդոգանի դերը։ Իսկ Ռոբերտ Պատիսոնը կներկայանա Լոուրենս Արաբացու կերպարում։ Թե երբ կսկսվեն նկարահանումները, հայտնի չէ։










