Բարաք Օբաման Կոնգրեսին առաջարկել է հետաձգել Սիրիայի հարցի քվեարկությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի սենատորների հետ անցկացրած փակ հանդիպման ժամանակ կոչ է արել Կոնգրեսին հետաձգել Սիրիայում ռազմական միջամտության հարցի շուրջ քվեարկությունը մինչ հակամարտության հնարավոր դիվանագիտական կարգավորման մասին քննարկումը, հայտնում է РИА Новости-ին՝ Politico-ին հղումով, որն այս տեղեկությունը ստացել է հանդիպման մասնակից աղբյուրից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն առաջարկել է հանձնել Սիրիայի տրամադրության տակ գտնվող քիմիական զենքի պաշարը միջազգային վերահսկողությանը: Սիրիայի իշխանությունները կողմ են արտահայտվել այս առաջարկին: ՄԱԿ-ը և Սպիտակ տունը հայտարարել են, որ մտադիր են քննարկել այդ առաջարկը:
Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի զինաթափումն իմաստ կունենա, եթե ԱՄՆ-ը հայտարարի ուժի չկիրառման մասին:










