Երևանի Մանուկյան փողոցում գտնվող քոլեջի 1-ին հարկը փլուզվել է

00:45 • 10.09.13

ՀՀ ԱԻ նախարարություն սեպտեմբերի 9-ին, ժամը 17.57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մանուկյան փողոցի թիվ 31 շենքի՝ քոլեջի 1-ին հարկը փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն:


Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ փլուզվել է քոլեջի բուժկետի և սանիտարական սենյակի երկաթբետոնե հատակը՝ ընդհանուր 30 ք.մ: