Անգլիայում մեկնարկում է «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի 200-ամյակին նվիրված փառատոնը

19:08 • 10.09.13

Այս տարի լրանում է անգլիական և համաշխարհային գրականության ամենահայտնի ստեղծագործություններից մեկի՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի 200-ամյակը: Հոբելյանին նվիրված տոնակատարությունների շրջանակներում Մառախլապատ Ալբիոնի բնակիչներին և հյուրերին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ տվյալ ժամանակաշրջանի զգեստներին և շրջայց կատարել «վեպի պատմական վայրերով», ներկայացնում է Euromag-ը:


«Ջեյն Օսթին» ամենամյա փառատոնը անցկացվում է շքեղ զբոսաշրջային Բաթ հարավարևելյան քաղաքում, որի պատմությունը կապված է վիպասանուհու անվան հետ: Տոնակատարությանը կարելի է տեսնել 200 տարվա վաղեմության ոճով հագնված հազարավոր մարդկանց:


Հագեցած ծրագիրը ներառում է թեմատիկ ճաշկերույթներ, տոնավաճառներ, զբոսանքներ, ներկայացումներ և դասախոսություններ՝ նվիրված Ջեյն Օսթինի ժամանակաշրջանին: