Պուտինի դեմ մահափորձ ծրագրած անձն ազատազրկվել է

17:16 • 10.09.13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ կազմակերպած Իլյա Պյանզինը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել, հայտնում է Interfax-ը:


Նա ազատազրկումը կկրի խիստ ռեժիմի գաղութում:


Դատավարությունն անցել է դռնփակ:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատախազը 15 տարվա ազատազրկում է պահանջել:

 

Ղազախստանի 28-ամյա քաղաքացի Պյանզինը Պուտինի դեմ մահափորձ էր ձեռնարկել 2012-ին՝ նրա դեռևս վարչապետ լինելու շրջանում: