ՄԱԿ-ն ասել է, թե Ասիայում որքան տղամարդ է բռնաբարություն կատարել

16:40 • 10.09.13

Հարավային և Հարավ-արևելյան Ասիայի տղամարդ ազգաբնակչության շուրջ մեկ քառորդը կյանքում գոնե մեկ անգամ կին է բռնաբարել, հայտնում է ՄԱԿ-ը՝ իր նոր հետազոտությամբ:

 

The Daily Beast-ը հայտնում է, որ ըստ այդ զեկույցի՝ յուրաքանչյուր տասներորդ տղամարդն ասել է, որ իր զոհն անծանոթ կին է եղել. այսինքն՝ Ասիայում բռնաբարությունները սեռերի հարաբերությունների «նորմ» են:

 

Տղամարդիկ նշել են նաև բռնաբարություն կատարելու պատճառները. առաջին ամենատարածված պատճառը «սեռական իրավունքն» է, երկրորդը՝ «հանուն զվարճությանը»:

 

Հարցմանը մասնակցել է 10 հազար տղամարդ՝ 6 երկրից՝ Պապուա Նոր Գվինեա, Ինդոնեզիա, Չինաստան, Կամբոջա, Շրի Լանկա և Բանգլադեշ: