Դենիս Ռոդմանը կգլխավորի Հյուսիսային Կորեայի բասկետբոլի հավաքականը

15:54 • 10.09.13

Ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը կգլխավորի Հյուսիսային Կորեայի բասկետբոլի հավաքականը. նա կպատրաստի հավաքականը 2016-ին Բրազիլիայում կայանալիք Օլիմպիադային, գրում է pravda.ru-ն։

 

Դենիս Ռոդմանն ընկերություն է անում Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Օրերս նա երկիր է այցելել 2-րդ անգամ։ Բասկետբոլիստը հուսով է, որ կնպաստի Փհենյանի և Վաշինգտոնի միջև երկխոսությանը։

 

Ռոդմանը նշել է, որ իրեն կմիանան այլ բասկետբոլիստներ, որոնք 2014թ. հունվարին կմեկնեն Հս. Կորեա՝ Կիմ Չեն Ընի ծննդյան օրվան նվիրված բասկետբոլի մրցաշարին մասնակցելու համար։