Սիրիան համաձայնել է Ռուսաստանի առաջարկին, որպեսզի «ամերիկացի ագրեսորների ոտքի տակից գորգը քաշի»

16:19 • 10.09.13

Սիրիայի կառավարությունը համաձայնել է իր քիմիական զինանոցը միջազգային վերահսկման հանձնելու Ռուսաստանի առաջարկին, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Սիրիայի արտգործնախարարի հայտարարությունը:

 

«Երեկ՝ երկուշաբթի օրը, մենք շատ արգասաբեր բանակցությունների փուլ ենք ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, և նա ներկայացրել է քիմիական զենքերին վերաբերող առաջարկ: Արդեն երեկոյան մենք ընդունել էինք Ռուսաստանի նախաձեռնությունը», - մասնավորապես ասել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը:

 

Նա ընդգծել է, որ այդ համաձայնությունն «ամերիկացի ագրեսորների ոտքի տակից գորգը քաշելու» նպատակ ունի:

 

Մուալեմը երեկ ժամանել էր Մոսկվա՝ բանակցությունների:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվան իրազեկել է Վաշինգտոնին Սիրիայի քիմիական զենքը միջազգային հանրությանը փոխանցելու առաջարկի հետ կապված ծրագիր մշակելու մտադրության մասին։ Ինչպես հայտնել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մոտ ժամանակներս Մոսկվան պատրաստ է ներկայացնել ՌԴ արտգործնախարարության գաղափարի իրականացման հետ կապված աշխատունակ նախագիծ:

 

Ավելի վաղ Բարաք Օբաման հայտնել էր, որ Սիրիայի վրա հարձակումը կարող է հետաձգվել սիրիական քիմիական զենքը միջազգային հանրությանը փոխանցելու ռուսական նախագծի իրականացման դեպքում: