Իսակովի պողոտայում վրաերթի են ենթարկել 79-ամյա կնոջ
11:34 • 10.09.13
«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13.45-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ։
Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










