Վրաստանում 2 ռուս զբոսաշրջիկներ են անհետացել
Վրաստանում որոնում են 2 զբոսաշրջիկների՝ Վիկտորիա Բուշուևային (1983թ.) և Անդրեյ Սիդորովին (1977թ.): Խումբը օգոստոսի 31-ին սկսել է բարձրանալ Ուշբա լեռը: Զբոսաշրջիկները պետք է վերադառնային սեպտեմբերի 6-ին, սակայն մինչ հիմա նրանց գտնվելու վայրը հայտնի չէ, հաղորդում է Гризия Online-ը՝ հղում կատարելով Южный Федеральный-ին:
Վրաստանում որոնողական ջոկատը զննում է տարածքը, որտեղ կարող են գտնվել կորածները: Սակայն անհրաժեշտ է կամավորների օգնություն, եթե զբոսաշրջիկները մոլորվել են:










