Ինչո՞ւ չդադարեցնել պատերազմը և կենտրոնանալ միայն քիմիական զենքի հարցի վրա. Սերժ Թանկյանը՝ Սիրիայի մասին

21:50 • 10.09.13

Արձագանքելով Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման հարցի շուրջ զարգացումներին՝ հանրահայտ ռոք երգիչ Սերժ Թանկյանը նոր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ մեկնաբանելով տեղի ունեցող վերջին իրադարձությունները:

Իր գրառման մեջ հայազգի երգիչը գրել է.


«Կարծեք թե նախագահ Բաշար ալ-Ասադը կհանձնի իր քիմիական զենքի պաշարը ՄԱԿ-ին: Կարծում եմ, որ Բարաք Օբաման որոշեց դիմել Կոնգրեսին՝ ժամանակ շահելու և Վլադիմիր Պուտինի հետ գործարք կնքելու և այս ամենին հասնելու համար:


Ես միայն մեկ բան չեմ հասկանում՝ այն, թե ինչու Օբաման չի կարող Պուտինի միջոցով ստիպել Ասադին՝ հրադադար վերցնել: Ինչո՞ւ չդադարեցնել պատերազմը և կենտրոնանալ միայն քիմիական զենքի հարցի վրա: Իհարկե, այս հարցը ավելի բարդ է, և ինչպես շատերն են նշում, խաղաղությունը կառավարությունների նպատակը չէ»: