Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում պատարագ կմատուցվի
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում (Թուրքիա) վաղը պատարագ է տեղի ունենալու, տեղեկացնում է «Ռադիկալը»։
Ակնկալվում է, որ բազմաթիվ մարդիկ են մասնակցելու պատարագին։ Եկեղեցու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Փելին Այըքը տեղեկացրել է, որ վաղը կայանալիք պատարագը նվիրված է լինելու եկեղեցու անվանակոչությանը։
Պատարագը մատուցելու է Պոլսո թեմի առաջնորդի փոխանորդ Արամ Աթեշյանը։
«Թուրքիայի ներսից և դրսից բազմաթիվ մարդիկ են հավաքվելու՝ մեծ պատարագին մասնակցելու համար։ Հրավիրվել են Դիարբեքիրից պաշտոնյաներ, հասարակական գործիչներ։ Մասնակցելու է նաև Ադանայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսը»,-ասել է Այըքը։










