Շվեյցարիայում որոշել են, թե որ տարիքից կարելի է մարմնավաճառությամբ զբաղվել

23:55 • 10.09.13

Շվեյցարիայում հստակեցրել են այն տարիքը, որի լրանալուն պես մարդ կարող է մարմնավաճառությամբ զբաղվել, հայտնում է Associated Press-ը:

 

Այժմ դա կարելի է անել 18 տարեկանից սկսած, այն դեպքում, երբ նախկինում բոլոր ցանկացողները այդ գործով կարող էին զբաղվել 16 տարեկանից: Առայժմ վերջին շեմ չի սահմանվել:

 

Ավելի վաղ Ցյուրիխում մարմնավաճառների համար նախատեսված զբոսայգի էր հայտնվել: