Սիրիայում առևանգված հայ երիտասարդներն ազատ են արձակվել

12:52 • 10.09.13

Հալեպից Երևան ճանապարհին՝ Թուրքիայի սահմանի մոտ առևանգված 4 հայ երիտասարդներն ազատ են արձակվել, տեղեկացնում է ԵՌԱԳՈՅՆ-ը։

 

Հալեպի հավաստի աղբյուրներին հղում անելով՝ լրատվական կայքը նշում է, որ նրանցից մեկը մեկ ամիս առաջ առևանգված Կարո Պապօղլյանն է։


Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել ևս մեկ հայ երիտասարդի՝ Նարեկ Վարժապետյանի ազատ արձակման վերաբերյալ։


Դեպքը տեղի էր ունեցել մոտ մեկուկես ամիս առաջ։ Հալեպից Երևան ուղևորվող միկրոավտոբուսը կանգնեցվել էր թուրքական սահմանի մոտ, անհայտ զինյալներն իջեցրել էին դրա տղամարդ ուղևորներին, իսկ կանանց ազատ էին արձակել։

Նույն ճանապարհին առևանգման այլ դեպքեր էլ էին գրանցվել։