Ռուսաստանը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ է հրավիրում

21:40 • 10.09.13

Ռուսաստանը երեքշաբթի օրը Սիրիայի հարցով արտահերթ խորհրդակցություն է հրավիրում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով համաշխարհային կազմակերպության գլխավոր գրասենյակում առկա դիվանագիտական աղբյուրներին:


«Ռուսական պատվիրակությունը Անվտանգության խորհրդի խորհրդակցություն է հրավիրում»,- նշել է աղբյուրը: Ըստ նրա, խորհրդակցությունը կսկսվի 2,5 ժամ հետո և կվերաբերի Սիրիային: