Սիրիան պատրաստ է միանալ քիմիական զենքն արգելող միջազգային հռչակագրին

22:29 • 10.09.13

Սիրիան, ընդունելով ռուսական նախաձեռնությունը, պատրաստ է ամբողջովին հրաժարվել քիմիական զենքից և միանալ դրա արգելման միջազգային կոնվենցիային, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ ալ-Մուալլեմին:


«Ըստ ռուսական նախաձեռնության, Սիրիան ամբողջովին հրաժարվում է քիմիական զենքից»,-արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին հայտնել է Մուալլեմը:


Բացի այդ Դամասկոսը պատրաստ է հայտարարել իր տարածքում գտնվող քիմիական զենքի օբյեկների մասին և դադարեցնել դրանց արտադրությունը, ասել է Մուալլեմը: