Ղազախստանում Տիգրան Սարգսյանին ներկայացրել են ՄՄ–ին անդամակցելու համար անհրաժեշտ լուծումների փաթեթը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով Չինաստան մեկնելու ճանապարհին Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Կայրաթ Կելիմբետովի հետ, ով նրան ներկայացրել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ տեխնիկական լուծումների փաթեթը։
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, փաթեթի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի տնտեսական վիճակին, զարգացման ուղղություններին և հեռանկարներին:
Կողմերը քննարկել են նաև հայ-ղազախական հարաբերությունների ներկա մակարդակը, տարբեր ոլորտներում կապերի զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:










