Հայ երիտասարդին սխալմամբ Ադրբեջան ուղարկած անձինք պատասխանատվություն կկրեն

11:55 • 10.09.13

Ուկրաինայի հայերի միությունը Կիևի օդանավակայանից Հայաստանի քաղաքացուն Բաքու ուղարկելու դեպքը պահում է ուշադրության կենտրոնում, գրում է analitikaua.net-ը։

 

Ուկրաինայի հայերի միության նախագահ, Գերագույն ռադայի պատգամավոր Վիլեն Շատվորյանը խորհրդարանական հարցումներ է ներկայացրել Հայաստանի քաղաքացի Ասատուր Խաչատրյանին «Բորիսպոլ» օդանավակայանից Երևանի փոխարեն Բաքու ուղարկելու դեպքի մանրամասների վերաբերյալ։

 

Արդեն իրականացված ստուգումների արդյունքներով ավիաընկերության գանձապահը, որն անուշադիր էր եղել և սխալ էր թույլ տվել, պատասխանատվության է ենթարկվել։ Ստուգումներն այդ գործի վերաբերյալ շարունակվում են։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի 22-ամյա քաղաքացի Ասատուր Խաչատրյանը Կիևի օդանավակայանում փաստաթղթերի հետ կապված խնդիրներ է ունեցել, և նրան Երևան վերադարձնելու փոխարեն, սխալմամբ ուղարկել էին Ադրբեջան։