Ամերիկացուց գողացել են իր 70 կգ-անոց ձմերուկը
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի բնակիչներից մեկից գողացել են նրա 70 կգ-անոց ձմերուկը, հայտնում է United Press International-ը: Հետաքրքրական է, որ հատապտուղը գողացվել է նրա այգուց:
Ամերիկացին՝ Բրեդ Նորսքոթը, այս գողության մասին հայտնել է ոստիկանությանը՝ նշելով, որ ուրիշ ոչ մի բան չի կորել:
Նա նշել է, որ իր ձմերուկը գողանալու համար, հավանաբար, նախապես հատուկ ծրագիր է մշակվել, քանի որ այդ քաշի ձմերուկն անհնար էր գողանալ, մանավանդ, որ գտնվում էր անմատչելի հատվածում:
Ըստ ոստիկանների՝ այդ չափերի ձմերուկի գինը պետք է որ մոտ 1500 դոլար լինի:










