Ամերիկացիները հավանություն են տվել Սիրիայի վրա հարձակումը հետաձգելու Օբամայի որոշմանը
Ամերիկացիների մեծ մասը հավանություն է տվել նախագահ Բարաք Օբամայի որոշմանը՝ հետաձգել Սիրիայի վրա հարձակումը: Այս մասին են վկայում ամերիկացիների շրջանում CNN-ի և ORC-ի իրականացրած բլից-հարցումների արդյունքները, ովքեր դիտել են Օբամայի հեռուստատեսային ուղերձը, գրում է Взгляд-ը:
Հարցումների համաձայն՝ 61 տոկոսը կողմ է Սիրիայի վերաբերյալ նախագահի դիրքորոշմանը, իսկ 37 տոկոսը դեմ է նրան, թե ինչպես Օբաման արձագանքեց սիրիական կառավարության կողմից հնարավոր քիմիական զենքի օգտագործմանը: Հարցվածների երկու երրորդը համարում է, որ իրավիճակը կարելի է լուծել դիվանագիտական ճանապարհով, դրա հետ համաձայն չէ հարցվածների 35 տոկոսը:
Ընդ որում՝ հեռուստադիտողների կեսը համոզված չէ, որ Օբաման ճիշտ է հիմնավորել իր դիրքորոշումը, համաձայն որի՝ միայն պատերազմի վտանգը կարող է հանգեցնել խնդրի խաղաղ լուծման: 47 տոկոսն ասել է, որ Օբաման համոզել է նրանց Սիրիայի դեմ ուժ կիրառելու հարցում, իսկ 50 տոկոսը հայտնել է, որ նախագահը նրանց չհամոզեց:
Ռազմական գործողությունների կողմնակիցների թիվը գրեթե չի փոխվել և կազմել է 36 տոկոս:










